Thursday, 18 06 2026
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Ծառուկյանը կաշխատի Սարգսյանի համար

Այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի առաջիկա ընտրությանը համաձայնել է խաղալ Սերժ Սարգսյանի խաղը, և որ Սարգսյանին հաջողվել է, այսպես ասած, բեկել Ծառուկյանին, ակնհայտ է դառնում այն փաստից, որ «Բարգավաճ Հայաստանը» ոչ բոլոր ընտրատարածքներում է առաջադրելու մեծամասնական թեկնածուներ: ՄԱԿ համագումարին ողջունելով այդ կուսակցության միացումը ԲՀԿ համամասնական ցուցակին՝ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հաստատել է, որ թեկնածուներ են առաջադրելու միայն այնտեղ, որտեղ ունեն «համապատասխան մարդիկ»:

Մինչ այդ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում էր բոլոր 41 ընտրատարածքներում էլ թեկնածու առաջադրելու որոշման մասին: Ավելին, նույնիսկ հայտարարվում էր, որ «Բարգավաճ Հայաստանի» նախագահը հանձնարարել է կուսակցության բոլոր կառույցներին, որ առաջարկեն ամեն ընտրատարածքի համար առնվազն երկու-երեք թեկնածու, որպեսզի նրանց միջից էլ ընտրվի տվյալ ընտրատարածքում առաջադրվելիք ամենաուժեղն ու ամենաանցողիկը: Հիմա պարզվում է, որ «Բարգավաճ Հայաստանը» մտադիր չէ բոլոր տեղերում առաջադրել թեկնածուներ: Ինչ պատահեց հանկարծ: Մի՞թե այդ բազմամարդ և հզոր կուսակցությունը, ինչպես ինքն իրեն ներկայացնում է «Բարգավաճ Հայաստանը», չունի ընդամենը 41 մարդ, որոնք կարող են լինել պատգամավորության թեկնածու: Հիշեցնենք՝ խոսքն ընդամենը պատգամավորության, ոչ թե, ասենք, նախագահի թեկնածու լինելու մասին է:

Հարկ եղած դեպքում, իհարկե, «Բարգավաճ Հայաստանը» 41 էլ, 51 էլ կգտներ, եթե լիներ Սերժ Սարգսյանին տհաճություն պատճառելու խնդիր, բայց, ըստ ամենայնի, Գագիկ Ծառուկյանը պայմանավորվել է այդպիսի բան չանել, և այդ պայմանավորվածության մասին էր հենց փետրվարի 13-ի հայտարարությունը խաղի քաղաքակիրթ և հանդուրժողական կանոնների մասին: Հենց այդ պայմանավորվածության արդյունքում, ըստ երևույթին, ազատության մեջ հայտնվեց Բանգլադեշի Համոն՝ Գագիկ Ծառուկյանի ամենամերձավոր զինակիցներից մեկը, տեղերում նրա համար աշխատող, այսպես ասած, հրամանատարներից մեկը:

Համոյի ձերբակալությունն ու կալանքը, ըստ երևույթին, տվեցին արդյունք և Սերժ Սարգսյանը կարծես թե գտավ Ծառուկյանի թույլ տեղը: Համոն, իհարկե, հիմա էլ կաշխատի Ծառուկյանի համար, բայց նրա աշխատանքի պտուղներն արդեն կքաղի Սերժ Սարգսյանը, ինչի վկայությունն էլ հենց մեծամասնական տեղերի մի զգալի մասից ԲՀԿ-ի հրաժարվելու հանգամանքն է: Դա վկայում է Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի գլոբալ պայմանավորվածության մասին, ինչից, բնականաբար, տեղյակ չեն շարքերը ու տեղյակ չեն էլ լինի: Շարքերին, հակառակը կփորձեն համոզել, որ տեսեք՝ հիմա ինչպես ենք ՀՀԿ-ից վերցնում իշխանությունը մեր ունեցած ձայներով: Բայց շարքերն, ըստ երևույթին, կհիշեն այդ ամենը մեկ անգամ արդեն տեսած լինելը 2007 թվականին, երբ հաշված ժամերի ընթաքում 400 հազարանոց ԲՀԿ-ց ընդամենը կեսը մնաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում