Այսօր հոգեբանները հրավիրված ասուլիսի միջոցով փորձելու են մարդկանց դուրս բերել դեպրեսիայից, քանի որ մարդիկ, սովորելով երկար ձգվող տոնական օրերին, չեն կարողանում վերադառնալ նախկին կյանքին։ Բավականին երկար տևող տոնական օրերը, որոնք ուրախությամբ են հագեցած եղել, հետո դատարկությամբ են լցվում։ Մարդիկ դա շատ ծանր են տանում, գնում են աշխատանքի, բայց չեն կարողանում հարմարվել գործի հետ։ Դրա արդյունքում թեթևակի դեպրեսիաներ, ճնշվածություն է առաջանում, իհարկե, ոչ բոլորի մոտ։ Սակայն հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքերով, հենց նույն աշխատանքն էլ մարդկանց դուրս է բերում դեպրեսիայից։ Հոգեբանը խորհուրդ է տալիս միանգամից ամբողջ եռանդով չլծվել աշխատանքի, այլ աստիճանաբար վերադառանալ նախկին պարտականություններին։








































