Ըստ տարբեր հաղորդումների՝ Իսրայելի ռազմական հարցերով նախարար Էհուդ Բարաքը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայի հետ:
Press TV-ն տեղեկացնում է, որ հանդիպումից հետո ԱՄՆ պաշտպանության վարչության մամլո խոսնակ Ջորջ Լիթըլն ասել է, որ նրանք քննարկել են մի շարք հարցեր` ներառյալ Սիրիայի, Իրանի և Մերձավոր Արևելքում ընդհանուր վիճակի հետ կապված հարցեր:
Լիթըլն ասելէ, որ սա Պանետայի արդեն 4-րդ հանդիպումն էր Բարաքի հետ:
Մամլո խոսնակն ավելացրել է, որ Պանետան միշտ ուրախ է հանդիպել Բարաքի հետ և քննարկել, թե ինչպես է հնարավոր ամրապնդել Իսրայելի և ԱՄՆ-ի կապերը:
Ակնկալվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ մարտի 5-ին:









































