Եվրամիության երկրները և Եվրախումբը չեն դիտարկում Հունաստանի հնարավոր «արտաքսման» հարցը եվրագոտուց: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Եվրախմբի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին, որը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի նիստին:
«Եվրագոտու մեջ մտնում են 17 երկրներ, և մեր ծրագրերի մեջ չկա նրա կազմի կրճատման հարց: Այն ենթադրությունները, որոնք կապված են եվրագոտուց Հունաստանի հնարավոր դուրս գալու մասին, նույնիսկ աշխատանքային հարցերի ցանկում չկան, և դա հնարավոր չի համարվում»,- ասել է Եվրախմբի ղեկավարը:
Տեղեկացնենք, որ երբ Հունաստանում սկսվեց լուրջ տնտեսական ճգնաժամ, եվրագոտուց այդ երկրի դուրսբերման հարցը տարբեր շրջանակներում և մամուլում անընդհատ քննարկվում է:








































