Զբոսաշրջիկները հույս ունեին օվկիանոսում կետ տեսնել, բայց պատահաբար նրանք ականատես են եղել դելֆինների խուճապահար փախուստի:
Daily Mail-ը գրում է, որ զբոսաշրջիկները տեսել են, թե ինչպես են հարյուրավոր դելֆիններ չափազանց մեծ արագությամբ սլանում ջրերի միջով: Պարզ չէ, թե ինչից էին փախչում կամ դեպի ինչն էին այդպես արագ գնում դելֆինները:
Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում Dana Wharf ուղևորության ժամանակ, որը կազմակերպվում է այն զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են կետ տեսնել: