ԱՄՆ-ի կենտրոնական մասում տորնադոյի հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել է նվազագույնը 13 մարդ։ Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է NBC հեռուստաընկերությունը:
«Ավելի վաղ հաղորդվում էր միայն մեկ զոհի մասին: Հարրիսբուրգ քաղաքում տորնադոյի զոհ է դարձել 10 մարդ, մի քանի տասնյակ տներ ավերվել են: Եվս երեք մարդ զոհվել է Միսսուրի նահանգում»,– հաղորդում է РИА Новости-ն:
Օդերևութաբանները զգուշացնում են, որ չորեքշաբթի երեկոյան հնարավոր փոթորիկներ են սպասվում Թենեսի գետի հովտում:









































