2006 թվականի մարտին Twitter-ի ստեղծվելուց ի վեր նրա տարբերանշանը մինչ այժմ մնացել է անանուն:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, երկու օր առաջ Twitter-ի մենեջեր Ռայան Սարվերը պատահաբար ասել է, որ այդ կապույտ թռչնի անունը իրականում Լարի է:
Նա սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է մի նկար Twitter-ի հանդիպումից, որի ժամանակ քննարկվել է տարբերանշանի էվոլուցիան, և ասել է, թե ուրախ է, որ թռչնի թևերն ամբողջովին զարգացել են: Twitter-ի օգտատերերին զարմացրել է այս տեղեկությունը, և նրանք սկսել են քննարկել և հարցեր տալ: Անգամ հարց է եղել այն մասին, թե որ թռչնատեսակին է այն պատկանում, բայց Սարվերն ասել է, որ դա գաղտնիք է:
Անվան սկզբնաղբյուրը, սակայն, ևս առեղծվածային է մնում, թեև կասկածներ կան, որ թռչունն իր անունը ստացել է Լարի Բըրդից, որը խաղացել է ամերիկյան ֆուտբոլային մի թիմում, որի երկրպագուն է սոցիալական ցանցի համահիմնադիր Բիզ Սթոունը:











































