«168 ժամ» թերթի խմբագրությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ քիչ առաջ հոսանքի բարձր լարման պատճառով այրվել են խմբագրության մի քանի համակարգիչներ: Հոսանքազրկվել է խմբագրության տարածքը:
Խմբագրությունն իր ընթերցողներին հայտնում է, որ վաղը «168 ժամ»-ը լույս չի տեսնի:










































