ԱՄՆ-ն այսօր ասել է, որ Հյուսիսային Կորեան բանակցութունների ընթացքում համաձայնել է դադարեցնել միջուկային գործողությունները և տարբեր հրթիռների փորձարկումները:
Ինչպես գրում է Associated Press-ը, նման հայտարարությունից հետևում է, որ Հյուսիսային Կորեան ընդունել է ԱՄՆ-ի նախապայմանները: Հիշեցնենք, որ բանակցություններն ընդհատվել էին 2009 թվականին: ԱՄՆ-ը ցանկանում է միջուկային ընդհանուր զինաթափման բանակցություններ սկսել:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորյա Նուլանդն ասել է, որ Հյուսիսային Կորեան համաձայնել է թույլ տալ Միջազգային ատոմային էներգետիկայի փորձագետներին ղեկավարել երկրում ուրանի հարստացումը:










































