Wednesday, 24 06 2026
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել

ՀՀԿ-ն 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցում մնաց միայնակ.ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցում մնաց լիակատար միայնակ ողջ քաղաքական դաշտում՝ ներառյալ կոալիցիայի մաս կազմող ուժերը։ Արդեն շուրջ երկու ամիս ձգվող սույն իրողությունն իր խայտառակ հանգուցալուծումը գտավ Ազգային Ժողովում հարցի քննարկմամբ, որտեղ իշխող հիմնական ուժը, օգտվելով իր թվական գերազանցությունից, մերժեց համապատասխան օրինագիծը։

Սրանով Հանրապետական կուսակցությունը ցույց տվեց, որ ինքն ունակ չէ երկխոսության ոչ միայն քաղաքական ուժերի, այլ, ըստ էության, ողջ հասարակության հետ։ Ավելին՝ իշխող ուժի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը և Արդարադատությանը նախարարը օրինագծի քննարկման ընթացքում բացահայտ մի ցինիզմով խոստովանեցին, որ մեծամասնական համակարգի պահպանումը իրենց անհրաժեշտ է խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու համար։ Այսինքն՝ ընտրական համակարգը, որ ժողովրդավարության նորմերով, երկրի Սահմանադրությամբ, մարդու հանրաճանաչ իրավունքներով պետք է ապահովի հասարակության տրամադրությունների ու պատկերացումների համամասնական ներկայացվածությունը օրենսդիր մարմնում, սրանք, ի դեմս 41 մեծամասնական տեղերի, վերածել են սեփական իշխանության անընդհատ վերարտադրությունը երաշխավորող գործիքի։ Դա խոստովանություն է այն բանի, որ առնվազն այդ 41 մանդատը Հանրապետական կուսակցությունը ձեռք է բերում ոչ թե ընտրողի կամավոր քվեն ստանալու, այլ այդ քվեն տարբեր ձեւերով ավազակաբար խլելու միջոցով, և, որ առանց դրա նրանք ոչ մի կերպ չեն կարող մեծամասնություն և իշխանություն ունենալ։ Իշխող հիմնական ուժը բացահայտ խոստովանեց ռեժիմի ավազակապետություն լինելու փաստը։

100%-անոց համամասնական ընտրությունների անցնելու նախագծի քննարկումը խորհրդարանական ընտրությունների նախօրյակին համոզեց բոլոր քաղաքական ուժերին և ամեն մի քաղաքացու, որ իրենք իրավազրկված ու վտանգված են մնալու Հանրապետական կուսակցության ու նրա պարագլուխ Ս. Սարգսյանի ռեժիմի պայմաններում, և այդ վտանգը մի օր շուտ կամ մի օր ուշ պայթելու է յուրաքանչյուրի գլխին։ Այս ընթացքում և այս հարցով քննարկումները նախադրյալներ ստեղծեցին ընտրություններն օրինական, ազատ և արդար անցկացնելու մեջ շահագրգիռ ուժերի համախմբման համար: Ուստիեւ՝ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, ողջ ժողովրդին՝ համախմբվել և ամեն ինչ անել խորհրդարանական այս ընտրություններում Հանրապետական կուսակցության ավազակապետական ռեժիմից ազատվելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում