Monday, 29 06 2026
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»

Արտակ Նազարյանի գործով դատաքննությունը շարունակվում է բացառիկ անքաղաքավարի մթնոլորտում

Փետրվարի 28-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Մեհրաբներ» զորամասում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստը ընթացել է մի այնպիսի մթնոլորտում, որը դատական նիստը Երևանում անցկացնելու դեպքում դատարանում ակնհայտորեն չէր կարող տիրել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին պատմեց ու դատական նիստը ներկայացնող խոսուն օրինակ բերեց Արտակ Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը։

Մասնավորապես՝ երբ նիստի ժամանակ ամբաստանայլների փաստաբաններից մեկին ինչ-որ բան դուր չի եկել և բարձրաձայն ասել է` չհասկացա, դատախազը պատասխանել` կհասկանաք, դատավոր Սամվել Մարդանյանն էլ ընդհատել է` էստեղ ես եմ հասկացնողը…

«Պատկերացրեք միայն, թե ինչ ոճի դատավարություն է ընթանում, դրա համար էլ Երևանից հեռացրին, որ ազատ զգան անգամ քաղաքավարության կանոնները պահպանելու կամ չպահպանելու հարցում»,- մեզ հետ զրույցում նշեց Ծովինար Նազարյանը, որը նաև ընդգծեց, որ դատավարության հետագա ընթացքին և մասնավորապես վկաների հարցաքննությանը տուժող կողմի իրավահաջորդներն ու ներկայացուցիչները մասնակցելու են:

Իսկ երեկվա նիստի ընթացքում դատարանում շարունակվել է գործով առանցքային վկաներից Արման Մնացականյանի հացաքննության տեսատարբերակի ցուցադրումը, որը սկսվել էր դեռ նախորդ նիստի ժամանակ: Նախորդ դատական նիստի ընթացքում հրապարակվել էին նաև Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքները, որից հետո դատարանը հրապարակել էր նաև առերեսումներից միայն Արման Մնացականյանի պատասխանները:

Տուժող կողմի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ տուժող կողմը չի մասնակցել Արման Մնացականյանի ցուցմունքների տեսաձայնագրության դիտմանը, որն, ի դեպ, իրենք չէին էլ տեսել. «Քննիչը մեզ միայն մի մասն էր տրամադրել»,- նշում է տուժող կողմի իրավահաջորդը:

Տուժող կողմը մասնակցել է տեսաձայնագրումից հետո գործով վկա Արտակ Հովհաննիսյանի ցուցմունքերի հրապարակմանը, որը եղել է Արտակ Նազարյանի տեղակալը:

Ամբաստանյալներից մեկի պաշտպան Ալվարդ Մնացականյանը «Առաջին լրատավական»-ին հայտնեց, որ այս վկան դատախազության համար կարևոր նշանակություն ունեցող վկաներից մեկն է, որի հակասական ցուցմունքներով էլ իր պաշտպանյալները մինչ օրս ազատազրկված են: Իսկ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի խոսքով` հարցաքննված վկա Արտակ Հովհաննիսյանն այն 4 զինծառայողներից մեկն է, որոնք նախաքննության վարկածը նկարելու վրձինն են եղել:

Երեկվա նիստում վկայի ցուցմունքներից հետո, որի ընթացքում, ի դեպ, նա նշել է, թե չի կարողանում պատմել, պարտադրելով չի և այլն, նրան սկսել են հարցաքննել երկու մեղադրող դատախազները:

«Երիտասարդը գնում էր եղբորս վարկաբեկելու ճանապարհով, թեև ինքն իր նախաքննական ցուցմունքներում խոստովանում է, որ հենց ինքը հարգված չէր զորմասում, քանի որ նախկինում ոստիկան է եղել»,- նշեց Ծովինար Նազարյանը` հավելելով, որ վկա Արտակ Հովհաննիսյանի ցուցմունքները շատ հակասական են, որոնց վերաբերյալ հաջորդ նիստի ժամանակ հարցեր կուղղի տուժող կողմը:

Դատաքննության այս փուլում հարցաքննվելու են դատախազության դատակոչած վկաները, իսկ ամբողջ դատաքննության ավարտից հետո, երբ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանն էլ ցուցմունք կտա, մեղադրյալներն էլ ցուցմունքներ կտան ու կպատասխանեն հարցերին, ապացույցներն էլ կհետազոտվեն, տուժող կողմը վերջապես կկարողանա լրացուցիչ վկաներ հրավիրելու և այլ միջնորդություններ ներկայացնել դատարանին:

Նշենք, որ վերջին մի քանի դատական նիստերը նկարահանվում են պաշտպանության նախարարության կողմից:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 6-ին՝ ժամը 12.00-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում