Ամերիկյան Bridgewater հեջ ֆոնդի ղեկավար Ռեյ Դալիոն շրջանցել է աշխարհի ամենահայտնի ներդրող միլիարդատեր, Qunatum Endowmen ընկերության սեփականատեր Ջորջ Սորոսին՝ հեջ ֆոնդերի ամենահաջողակ մենեջերների ցուցանկում:
Ինչպես հաղորդում է The Financial Times-ը, Դալիոյի հաջողությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրա հիմնադրամը, 2011 թ. արդյունքներով, ներդրողների համար աշխատել է 13.8 մլրդ դոլար: Դալիոյի հեջ ֆոնդը, որն ամենամտծն է աշխարհում և վերահսկում է ներդրողների միջոցներից 72 մլրդ դոլար, գերազնացել է նախորդ տարվա իր ցուցանիշը:
Պարբերականը հիշեցնում է, որ 2011 թ. ամռանը Սորոսը հայտարարեց, թե ԱՄՆ-ում ֆինանսական կարգավորումների փոփոխությունների պատճառով իր հիմնադրամը ներդրողներին է վերադարձնում 1 մլրդ դոլար և իր հիմնադրամի հաշվին մնում են միայն իր ազգականների գումարները՝ շուրջ 30 մլրդ դոլար:
Երրորդ տեղը նախկինի պես զբաղեցնում է Ջոն Փոլսոնի Paulson & Co հիմնադարամը, որն իր հաշվին ունի ներդրողների 22.6 մլրդ դոլար:
Ընդհանուր առմամբ, 2011 թ. հեջ ֆոնդերը կորցրել են 123 մլրդ դոլար:









































