AP-ի տեղեկացմամբ ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ժամանակ Ֆրանսիայի հավաքականի ավագը կլինի «Լիոն»-ի դարպասապահ Ուգո Լյորիսը.
«Ուգո Լյորիսն արժանի է ավագի թևկապը կրելուն: Նա ունի բոլոր հատկանիշները, որոնք անհրաժեշտ են ավագ լինելու համար»,- հայտարարեց Ֆրանսիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանը:
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ընտրանու հետ:
«Ավագի թևկապն ինձ հանձնելն առաջին հերթին արտահայտում է մարզչի վստահությունն իմ նկատմամբ: Ես պետք է ապացուցեմ, որ նա չի սխալվել իր ընտրության հարցում: Բազմաթիվ ֆուտբոլիստներ երազում են իրենց հավաքականների ավագը լինելու մասին:
Մեր խաղում ֆավորիտը Գերմանիան է: Նրանք աշխարհի երեք լավագույն հավաքականներից մեկն են: Մենք նույնպես ցանկանում ենք հասնել այդ մակարդակին»,- խաղացողին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:




































