Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.55 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 388.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 389 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.08-ով և կազմել 388.75 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 389.5-391 դրամով և գնել՝ 385-388 դրամով:










































