Ամերիկյան խոշորագույն General Motors ավտոմոբիլային կորպորացիան կծախսի ավելի քան 500 մլն դոլար 2011 թ. արդյունքների հիման վրա աշխատողներին պարգևավճար տալու համար:
Անցյալ տարի ընկերությունը ռեկորդային շահույթ է ունեցել և կծախսի ավելի քան 182 մլն դոլար ինժեներներին, ավտոմեքենաների դիզայներներին և մենեջերներին, ևս 332 մլն դոլար` գործարանների աշխատողներին պարգևավճար տալու համար:
Պարգևավճարներ կտրվեն 20 հազար աշխատողների: Բացի այդ, որոշ աշխատակիցներ կարող են աշխատավարձի բարձրացում ակնկալել,- տեղեկացնում է gazeta.ru:






































