Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Չդառնալ պլացդարմ Արևմուտքի դեմ

Եվրամիության հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղ մուտք ունենալու ակնկալիքի մասին, որ ձևակերպվեց փետրվարի 27-ին՝ Բրյուսելում, ԵՄ արտգործնախարարների հավաքի ժամանակ, փաստացի նոր իրավիճակ կարող է ստեղծել թե հայ-ադրբեջանական հակադրության ասպարեզում, թե ընդհանրապես՝ Հարավային Կովկասում: Եվրամիությունը դեռ երբեք այդպիսի բաց տեքստով հավակնություն չէր ներկայացրել Ղարաբաղի հարցում, այն էլ այնպիսի հավակնություն, որը ենթադրում է Ղարաբաղի արտաքին քաղաքական սուբյեկտի էական փոփոխություն, որակական փոփոխություն: Բայց խնդիրն այստեղ Ռուսաստանի դերակատարումն է:

Ղարաբաղի հարցում Եվրամիության հավակնության այդօրինակ դրսևորումն ուղղակիորեն ենթադրում է Ռուսաստանի նահանջ կամ առնվազն բավական հանդուգն գրոհ ռուսական դիրքերին, որը հատկապես վերջին երեք տարիներին փորձ էր անում ամրանալ տարածաշրջանում և մասնավորապես Ղարաբաղի հարցում: Ի դեպ, հետաքրքրական է Ադրբեջանի մի որոշում, որը կապված է Ռուսաստանի հետ: Մոսկվան ցանկանում է երկարաձգել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալությունը ևս 25 տարով, իսկ Ադրբեջանն էլ փաստորեն դրա համար պահանջում է 40-ապատիկ ավելի գումար, քան այժմ: Ռուսական «Կոմերսանտը» գրում է, որ Ադրբեջանը Գաբալայի վարձակալության համար Մոսկվայից պահանջում է ոչ թե 7, ինչպես մինչ այժմ, այլ 300 միլիոն դոլար վարձակալության գումար: Ադրբեջանի այդ կտրուկ քայլը թերևս պայմանավորված է հենց նրանով, որ Բաքուն նկատում է Ռուսաստանի նահանջը կամ անխուսափելի նահանջի միտումները, ինչի արդյունքում էլ պարզապես փորձում է էլ ավելի կոշտ դիրքերից խոսել Մոսկվայի հետ: Հակառակ պարագայում Ադրբեջանը հազիվ թե այդօրինակ հանդուգն գնաճ ներկայացներ Մոսկվային:

Ըստ ամենայնի դրան ի պատասխան էլ՝ Մոսկվան նախաձեռնում է Հայաստանում սեպտեմբերին անցկացնել Հավաքական անվտանգության կազմակերպության օպերատիվ արձագանքման ուժերի զորավարժություն, որի հրամանատարաշտաբային հավաքը Երևանում տեղի ունեցավ նախօրեին: Սակայն այդ համատեքստում էլ ուշագրավ է, որ ԱՄՆ հովանու ներքո ամռանը տեղի են ունենալու հայ-վրացական զորավարժություններ: Այսինքն՝ Ռուսաստանը կարծես թե սկսել է ուշանալ տարածաշրջանում, ինչը նաև ունի իր բացատրությունը՝ Պուտինը շատ շտապում է Ռուսաստանի ներսում, որտեղ ուղղակիորեն տարածվում է հակապուտինյան հրդեհը, այն էլ այնպիսի ծավալով, որ հարկ է արդեն արկածներ հնարել մահափորձերի մասին՝ Պուտինին զոհի կարգավիճակում դնելու և գոնե այդպիսով հանրությանը սիրաշահելու համար: Այսինքն՝ ամենազոր Պուտինն արդեն հայտնվել է զոհի կարգավիճակում երևալու անհրաժեշտության առաջ՝ տեսնելով, որ բռունցքը արդեն ռուսաստանցիներին չի վախեցնում, և վերջին հույսը մնացել է խղճմտանք առաջացնելը:

Այդ պայմաններում զարմանալի չէ, որ Հարավային Կովկասում Արևմուտքը կարող է վճռական գրոհ սկսել Ռուսաստանի դիրքերի վրա, ինչը չափազանց մեծ աչալրջություն է պահանջում Հայաստանից: Մի կողմից՝ անհրաժեշտ է չդառնալ այդ գրոհի մասնակից, մյուս կողմից էլ՝ շատ կարևոր է չդառնալ այդ գրոհի դեմ պլացդարմ. որպես այդպիսին Հայաստանն օգտագործելու փորձ կարող է անել Ռուսաստանը: Մյուս կողմից՝ դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը պետք է ընտրի ոսկե միջինը, քանի որ ներկայիս վճռորոշ փուլում Հայաստանից առավել քան երբևէ հստակ դիրքորոշում է պահանջվում: Պարզապես դրա համար հարկավոր է հստակ ձևակերպել հանրային և պետական շահը՝ բոլորին ի ցույց դնելով, որ Հայաստանն առաջնորդվում է այդ շահով, և գլխավորը՝ սեփական հանրության թելադրած շահով, ոչ թե իշխանական կուլիսներում կամ ինչ-որ ռեստորանային համալիրներում ձևակերպված շահերով: Պետական շահի հետևում հստակ պետք է դրսևորվի հասարակական իրական պահանջը: Միայն այդ դեպքում Հայաստանը կխուսափի գործիք կամ պլացդարմ դառնալուց, բայց միևնույն ժամանակ կմնա իր համար կարևոր խաղի դերակատար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում