Իսրայելական Haaretz թերթը, վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, գրել է, թե Իսրայելի իշխանությունները հուսով են, որ ԱՄՆ-ը երաշխավորված ձևով կաջակցի իրենց Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հարցում:
Թերթի պնդմամբ՝ Իսրայելը ցանկանում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ կապակցությամբ հանդես գա հեռուն գնացող հայտարարությամբ և ոչ թե կրկնի այն անորոշ պնդումները, թե Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հարցում օրակարգում են գտնվում բոլոր միջոցները:
Մասնավորապես, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկանում է, որ Օբաման աներկբա հայտարարի, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ռազմական օպերացիայի՝ Իրանի կողմից սահմանված «կարմիր գիծը» հատելու դեպքում: Նեթանյահուն վստահ է, թե դա կուժեղացնի Իրանի վրա գործադրվող ճնշումը, որը կհասկանա, որ ԱՄՆ-ից բխում է ռեալ վտանգ:
Թերթը գրում է, որ ԱՄՆ-ը ցայժմ հանդես չի եկել նմանատիպ հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Նեթանյահուն մարտի 5-ին Վաշինգտոնում հանդիպելու է Օբամայի հետ, և նրանց հիմնական քննարկման առարկան հանդիսանալու է Իրանի միջուկային ծրագրի հարցը:







































