Տղամարդկանց FHM ամսագրի ֆիլիպինյան տարբերակը ռասիզմի մեջ մեղադրանքներից հետո ստիպված է եղել փոխել մարտ ամսվա համարի շապիկը,- հաղորդում է BBC-ն:
Ամսագրի շապիկին պատկերված է եղել սպիտակամորթ դերասանուհի Բելա Պադիլյան` երկու սևամորթ մոդելների առջև կանգնած` «ելք ստվերից» գրությամբ։ Սա սոցիալական ցանցերից օգտվողների բուռն վրդովմունքն է առաջացրել:
FHM ամսագրի խմբագիրները ներողություն են խնդրել բոլոր սևամորթ ֆիլիպինցիներից` խոստանալով այսուհետ ավելի նրբանկատ և ուշադիր լինել: