Press TV-ն հաղորդում է, որ եմենցիները երեքշաբթի օրը բողոքի ցույց են կազմակերպել Թայիզ քաղաքում` պահանջելով, որ ԱՄՆ դեսպանը հեռանա երկրից:
Ցուցարարները պահանջել են, որ դեսպանը դադարեցնի միջամտությունը Եմենի ներքին գործերին: Նրանք նաև պահանջել են, որ երկրից հեռացվեն նախկին բռնապետ Ալի Աբդուլլահ Սալեհի իշխանության «մնացորդները»:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարից եմենցիները սկսել էին արդեն հայտնի հեղափոխությունը `պահանջելով կառավարության փոփոխություն:
Անցած տարի առաջարկված գործարքի համաձայն, որի նպատակն էր երկրում դադարեցնել խառնաշփոթն ու բռնությունները, նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին փոխարինեց նրա տեղակալ Մանսուր Ալ-Հադին, որը նախագահական ընտրությունների միակ թեկնածուն էր:
Թայիզի ցուցարարներն ասել են, որ ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան աջակցել են գործարքի կնքումը, իսկ դա նշանակում է, որ նրանք ցանկացել են պահպանել իրենց նախկին իշխանությունը երկրի ղեկավարման գործում:








































