Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբը հայտնել է, որ Սիրիայի ընդդիմադիր 13 ակտիվիստներ սպանվել են այն ժամանակ, երբ փորձել են արտասահմանյան վիրավոր լրագրողներին օգնել փախչելու Հոմսից:
The Washington Post-ը տեղեկացնում է, որ Սիրիայի անվտանգության ուժերը հայտնաբերել են 40 ակտիվիստներից և հինգ լրագրողներից բաղկացած խումբ, որը փորձել է հեռանալ Հոմսից: Այս մասին հաղորդել է Avaaz փաստաբանական խումբը, որն օգնել է կոորդինացնել արտասահմանյան լրագրողներին օգնելու փորձը: Հոմսը նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ պայքարի կենտրոններից է և կառավարության թիրախը՝ ապստամբությունը ճնշելու հարցում:
Ինչպես արդեն հաղորդել էինք, միայն բրիտանացի լրագրողին է երեկ առավոտյան հաջողվել հեռանալ Հոմսից, և այժմ նա գտնվում է հարևան Լիբանանում: Avaaz-ի հաղորդմամբ՝ լրագրողին ընկերակցող երեք սիրիացիներ սպանվել են:







































