Վենեսուելայի վարչապետը հաղորդել է, որ բժիշկները հաջողությամբ հեռացրել են նախագահ Ուգո Չավեսի ուռուցքը, և նրա վիճակը այժմ գնահատվում է կայուն:
Associated Press-ը հաղորդում է, որ վարչապետը խորհրդարանում արված հայտարարության մեջ ասել է, որ նախագահ Չավեսը գտնվումէ ֆիզիկական լավ վիճակում:
Հաղորդվել է, որ վիրահատության ժամանակ բարդություններ չեն առաջացել:
Վարչապետը չնայած չի ասել, թե հստակորեն երբ է իրականացվել վիրահատությունը, բայց հայտնել է, որ առաջնորդի առողջությունը կայուն է, և նա վերականգնվում է:
Չի հաղորդվել, սակայն, ուռուցքը չարորա՞կ էր, թե՞ ոչ:






































