«Հանրապետական կուսակցությունը որոշել է Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում առաջադրել Աժ գործարար պատգամավոր Ալիկ Պետրոսյանի` ՄԱՊ-ի Ալիկի թեկնածությունը»,- այս մասին հայտնում են «ՀԺ»-ի լավատեղյակ աղբյուրները:
«Նախօրեին տեղեկացրել էինք, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն համաձայնության են եկել թիվ 21 ընտրատարածքի հարցում և որոշել, որ այնտեղ ո՛չ ԲՀԿ-ական գործող պատգամավոր Ռուստամ Գասպարյանը կառաջադրվի, ո՛չ էլ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը` Նովոն, որին մինչև վերջերս ՀՀԿ-ն մտադիր էր մեծամասնականով առաջադրել այդ ընտրատարածքում: Ռուստամ Գասպարյանը երեկ այդպես էլ Աժ չի գնացել, նա արդեն երկու օր է` նաև մեր թղթակցի հեռախոսագանգերին չի պատասխանում:
Իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը այդպես էլ չի մեկնաբանել վերոնշյալ տեղեկությունները: Փոխարենը, երեկ Ազգային ժողով էր ներկայացել Ալիկ Պետրոսյանը, որն ամիսներով խորհրդարան չի մտնում: Բայց նա ընդամենը մի պահ է երևացել նիստերի դահլիճում ու նորից անհետացել է: Ավելի ուշ նա նույնպես մեր թղթակցի հեռախոսազանգերին չի պատասխանել»,-հավելում է «ՀԺ»-ն:








































