Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

«Կլոր սեղան»՝ ոստիկանությունում

Փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանությունում կազմակերպվել էր «կլոր սեղան»՝ «Հավաքների ազատությունը սահմանադրական և ոստիկանական իրավունքի տեսանկյունից» թեմայով, որին մասնակցում էին «Մարդու իրավունքները Հայաստանում», «Կոնֆլիկտների ուսումնասիրման և լուծման ազգային կենտրոն», «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», JIZ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոն», «Օրենքի ուժ», «Ալյանս» հասարակական կազմակերպությունների, Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին` ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը նշել է, որ հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններին, ոստիկանների և հավաքի մասնակիցների փոխգործակցության հարցերի լուծմանն են ուղղված նաև ոստիկանության ծառայողների ուղեցույցները, որոնք արդեն իսկ կիրառվում են, իսկ շահագրգիռ քննարկումը թույլ կտա հավաքների ընթացքում հասնել անհրաժեշտ փոխգործակցության:

«Կլոր սեղանի» մասնակիցները, հղում անելով «Հավաքների մասին» ՀՀ օրենքին, վկայակոչելով հանրապետությունում տեղի ունեցած հավաքները, ինչպես և օրինակներ բերելով եվրոպական մի շարք երկրների համանման փորձից, մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերից` արել են մի շարք առաջարկներ:

Մասնավորապես, անդրադարձ եղավ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացման, հավաքի կազմակերպիչների իրազեկվածության աստիճանի խորացման, ոստիկանության հանդուրժողականության, աշխատանքի թափանցիկության և մի շարք այլ հարցերի:

Խոսելով հավաքների օրինականության պահպանման և ոստիկանության գործողությունների իրավական հիմքերի մասին` Արթուր Օսիկյանն ընդգծել է հավաքի մասնակիցներին իրենց իրավունքներն ու պարտականությունները իրազեկելու անհրաժեշտությունը, ինչպես և անդրադարձել է հավաքների տարատեսակներին, մասնավորապես` ինքնաբուխ հավաքների առանձնահատկություններին և մի շարք այլ խնդիրների:

Ամփոփելով` Արթուր Օսիկյանը մասնակիցներին շնորհակալություն է հայտնել ոստիկանության պետի անունից, ոստիկանության նախաձեռնությանն արձագանքելու և քննարկմանն ակտիվորեն մասնակցելու համար և հույս է հայտնել, որ նման հանդիպումները շարունակական և արդյունավետ կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում