Tuesday, 09 06 2026
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն

Հրամանատարից ահաբեկված երիտասարդը մահացել է

Տավուշի մարզի զորամասերից մեկի անցագրային կետի մոտ դեկտեմբերի 31-ին` ժամը 23.00-ի սահմաններում, Իջևանի գնդի հրամանատար Սերգեյ Կարապետյանի և գետահովիտցի 4 երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով գանգուղեղային ծանր վնասվածքներ ստացած 20-ամյա Տարոն Ենգիբարյանը հունվարի 10-ին մահացել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Տասը օր շարունակ նա շնչում էր արհեստական շնչառության սարքի օգնությամբ:
Հիշեցնենք, որ գնդապետ Ս. Կարապետյանը հսկիչ-անցագրային կետի մոտ նկատել էր զորամասին հարակից Գետահովիտ գյուղի չորս բնակիչների, ովքեր զորամասում պայմանագրային հիմունքներով ծառայող իրենց հիվանդ ընկերոջ համար դեղորայք էին տարել: Գնդի հրամանատարը զրույցի էր բռնվել երիտասարդների հետ և պահանջել հեռանալ տարածքից, և երբ վերջիններս պատրաստվել էին մեքենայով հեռանալ, Ս. Կարապետյանը հայհոյել էր նրանց: Տղաները հայհոյանքին համարժեք պատասխան էին տվել, որից հետո էլ ծեծկռտուք էր սկսվել: Երիտասարդները նստել էին ավտոմեքենան, որ հեռանան, սակայն հրամանատարը հրազենով կրակել էր մեքենայի վրա: Վախենալով, որ մեքենայում տեղադրված գազի բալոնը կարող է պայթել, երիտասարդներն իջել են մեքենայից: Զորամասի հրամանատարի պահանջով մի քանի սպաներ տղաներին բռնել են և տարել զորամասի շտաբ` հրամանատարի աշխատասենյակ: Ըստ նախնական տվյալների` գնդապետ Ս. Կարապետյանը, ով եղել է ալկոհոլի ազդեցության տակ, իր աշխատասենյակում ենթակա սպաների օգնությամբ ահաբեկել է տղաներին, ծեծել, հայհոյել, սպառնացել սպանել, փորձել է կտրել տղաների մազերը և հրազենն ուղղել տղաների ուղղությամբ: Բարեբախտաբար, ձգանը քաշելու պահին ներկաներից մեկը փորձել է խանգարել և փողը դեպի վեր է ուղղել: Երիտասարդներից ոմանք վախից ցատկել են երկրորդ հարկում գտնվող սենյակի պատուհանից, ինչի արդյունքում Տարոն Ենգիբարյանը գլխով հարվածել գետնին և ծանր վիճակում անմիջապես տեղափոխվել Իջևանի, ապա Երևանի հիվանդանոցներից մեկը: 21-ամյա Աշոտ Սպարտակի Ուլիխանյանը ստացել է ձախ սրունքի ստորին երրորդ փակ կոտրվածք: Մյուսները նույնպես վնասվածքներ ունեն, բայց ավելի շատ հոգեբանական ծանր վիճակում են:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանն ազատվել է աշխատանքից: Գնդապետը ձերբակալված է, և պահվում է Երևանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում