Armchess.am-ից տեղեկանում ենք, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիան որոշեց մի քանի օրով հետաձգել Հայաստանի 71-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը և այն սկսել հունվարի 17-ին: Այս որոշմամբ ֆեդերացիան ցանկանում է հնարավորություն տալ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանին նույնպես խաղալու առաջնությունում: Վերջինս հիվանդության պատճառով այս օրերին ի վիճակի չէ մասնակցելու մրցաշարին: