Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3.54 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 388.52 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 388.55 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.26-ով և կազմել 388.67 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 389.5-391 դրամով և գնել՝ 385-388 դրամով:






































