Դերասան Մայքլ Դուգլասը Հետախուզության դաշնային բյուրոյի (FBI) կայքում թողարկված հոլովակում կոչ է արել ամերիկացիներին տեղեկացնել այդ գրասենյակին ֆինանսական հանցագործությունների մասին:
Դուգլասը, որ «Ուոլ-Սթրիթ» ֆիլմում խաբեբայի դեր է խաղացել, ընդգծել է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը ավելի ու ավելի շատ է կախված ֆինանսական շուկայի արդար լինելուց: «Ֆիլմը հորինած է, սակայն խնդիրը` իրական»,- նշել է դերասանը:
Այդ դիմումի հրապարակումը կապված է հատկապես այն ուշադրության աճի հետ, որ գրասենյակը հատկացնում է տվյալ տեսակի հանցագործություններին: Ինչպես տեղեկացնում է Associated Press` վկայակոչելով FBI-ին, հատուկ 250 հաշվապահներ էին նշանակվել, որոնք զբաղվում էին տարբեր ընկերությունների ֆինանսական հաշվետվություններում խախտումներ փնտրելով: FBI-ում նաև ստեղծվել է ֆինանսական հետախուզության կենտրոն:
Ըստ հետաքննության արդյունքների՝ որ գրասենյակը անցկացրել է 2011 թ., դատարանները պարտավորեցրել են ֆինանսական խարդախություններ կատարողներին, որպես ֆինասական փոխհատուցում, վճարել 12 մլրդ դոլար:








































