Friday, 12 06 2026
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին

100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու խնդիրը բացառապես քաղաքական է. Արմեն Մարտիրոսյան

100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու խնդիրը այն եզակի հարցերից մեկն է, որը միավորեց ամբողջ ընդդիմությանը, դրան համաձայնել են նաև իշխանության ներկայացուցիչներ: Այսօր ԱԺ-ում նման հայտարարություն արեց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների առաջարկած և հրատապ համարված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

«Ունենք այնպիսի իրավիճակ, որ կա կոնսենսուս-1: ՀՀԿ-ն դեմ է արտահայտվել: Չկա իրավական խնդիր՝ խնդիրը բացառապես քաղաքական է»,- հայտարարեց Ա. Մարտիրոսյանը:

Պատգամավորը հիշեցրեց Սերժ Սարգսյանի ամանորյա ելույթը, որում նա նշել էր, թե արդար ընտրություններ անցկացվելու համար ինքը օգնության կարիք ունի: «Այդ ձեռքը մենք մեկնել ենք և առաջարկում ենք 100 տոկոսանոց համամասնականի անցնելու ընտրակարգը»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:

Նա նաև նշեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ն իր ցուցակում չի ընդգրկելու գործարարների, որոնք կարող են առաջադրվել մեծամասնականով, և նրանք արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Դիմելով իշխանություններին՝ «Ժառանգության» պատգամավորը կոչ արեց՝ եթե ցանկանում են վերջին 20 տարվա մեջ արդար ընտրություն անցկացնել, պետք է ընդունեն 100 տոկոսանոց համամասնականի անցնելու առաջարկը և առաջացած այս խորը վիհը լցնեն այս օրինագծով: Օրինագծին աջակցում են արտախորհրդարանական ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատները» և բազմաթիվ այլ կուսակցություններ:

«Սա մեզ կտա պետական կառավարման համակարգի առողջացում և այնպիսի բարեփոխումներ, որոնց մասին տարիներ շարունակ խոսում է իշխանությունը, բայց դեռ որևէ քայլով առաջ չի շարժվում: Մենք չենք ասում, որ մեծամասնականը վատ է, և համամասնականը միակ ճիշտ ճանապարհն է: Մենք ասում ենք՝ մեծամասնական ընտրական համակարգը, ըստ էության, դառնալու է ֆեոդալական համակարգ, և այստեղ աշխատում է իշխանության դաբրոյով անցնելու մեթոդը»,- հայտարարեց Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Վենետիկի հանձնաժողովը տվել է եզրակացություն, ըստ որի՝ օրինագիծը չի հակասում ժողովրդավարական չափանիշներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում