«Հրապարակ»-ը գրում է, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լարված հակամարտություն է պատգամավորության թեկնածուների միջև:
«Թե ով է առաջադրվելու ԲՀԿ-ից, առայժմ վերջնական չէ, շոշափվում է Աշոտ Տոնոյանի՝ Տոնուսի անունը: Գագիկ Ծառուկյանն այս տարածքում նվիրյալ սպորտսմեններ ունի, որոնց վրա է իր հույսը: ԲՀԿ-ական աղբյուրներից տեղեկացանք, որ անցնող գիշեր այստեղ է եղել ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը, որը հանդիպել է ԲՀԿ-ական երիտասարդներին, «բարոյախրատական» զրույց ունեցել:
Խոստացել է աշխատանքի հարց լուծել, եթե պաշտպանեն ՀՀԿ թեկնածու, «Քեթրին» ընկերության ղեկավարներից մեկին՝ Արթուր Ստեփանյանին, «Չախկալ» մականունով: Ըստ տեղեկությունների` երիտասարդներից ամենահեղինակավորի նկատմամբ, որի մականունն է ՏՈԼ, նույնիսկ «օպերատիվ» ներգործության փորձ են արել: Հրավիրել են ուժային կառույցներից մեկը և հասկացրել, որ չխառնվի նախընտրական պրոցեսին»,- հավելում է թերթը:









































