NASA-ի գիտնականը ստացել է դեպի տիեզերք անվճար ուղևորվելու հնարավորություն, սակայն հավանաբար նա չի կարողանա օգտվել իր մրցանակից:
Space.com-ը տեղեկացնում է, որ Թոմաս Գուդվինը երկուշաբթի օրն արժանացել է մրցանակի՝ XCOR Aerospace’s Lynx տիեզերանավով անվճար ուղևորվել դեպի տիեզերք: Նման ուղևորությունը արժե 95000 ամերիկյան դոլար: Գուդվինի անունը պատահաբար է ընտրվել երկուշաբթի օրը NSRC-2012 համաժողովի ժամանակ:
Քանի որ Գուդվինը կառավարության աշխատակից է, հնարավոր է, որ նա չկարողանա օգտվել իր մրցանակից:
Եթե կառավարական կանոնակարգը թույլ չտա, որ Գուդվինը օգտվի մրցանակից, ապա XCOR-ի պաշտոնյաները կհայտնեն այն մարդու անունը, ով կփոխարինի նրան: