Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, Բոլիվիայում սպանվել է 2 լրագրող: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` 36-ամյա հաղորդավարուհի Վերոնիկա Պենյասկոյի և նրա 32-ամյա եղբոր դիակների վրա հայտնաբերվել են խոշտանգման և խեղդամահ անելու հետքեր:
Նրանց մարմինները հայտնաբերվել են մայրաքաղաքից ոչ հեռու` մայրուղու մոտ: Քույր և եղբայր լրագրողներն անհետացել էին շաբաթ օրը:
Բոլիվիայում հաճախ են տեղի ունենում հարձակումներ լրագրողների վրա: Անցած տարի արձանագրվել է լրագրողների վրա հարձակման 46 դեպք:










































