«ԵԱՀԿ-ի տնտեսական ֆորումը տեղի կունենա Բաթումում»,– լրագրողներին ասել է խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելին: Այս մասին հաղորդում է GHN-ն:
Նրա խոսքերով՝ վրացական կողմը հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ-ի ղեկավարների, ինչպես նաև՝ գլխավոր քարտուղարի հետ, ինչից հետո որոշում է ընդունվել տնտեսական ֆորումն անցկացնել Վրաստանում:
Ըստ Ծերեթելիի՝ ֆորումը կբացվի մայիսի 11-ին, և աշխատանքներին կմասնակցեն 55 երկրների պատվիրակություններ:
«Վրաստանն ընտրվեց, քանի որ վերջին տարիների ընթացքում այստեղ իրականացվել են դինամիկ բարեփոխումներ, առավել ևս որ մեզ հաջողվել է զարգանալ պատերազմի, ինտերվենցիայի և շրջափակման պայմաններում»,- ասել է փոխխոսնակը:
Նրա խոսքերով՝ այդ մասշտաբի միջոցառում Վրաստանում դեռ տեղի չի ունեցել:






































