РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան Իրանից պահանջել է անհապաղ սկսել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը: Այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում.
«Ֆրանսիան կտրուկ դատապարտում է Իրանի միջուկային ծրագրի զարգացումը և Թեհրանից պահանջում է անհապաղ սկսել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը: ԱԷՄԳ-ի հրապարակած զեկույցը հաստատել է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված Ֆրանսիայի խոր մտահոգությունը: Զեկույցը հաստատում է, որ Իրանն ամբողջ ուժով շարունակում է իր միջուկային գործունեությունը: Ցավոք Իրանը մտադիր չէ համագործակցել ԱԷՄԳ-ի հետ»:
Հիշեցնենք, որ ուրբաթ ԱԷՄԳ-ի հրապարակած զեկույցում նշված էր, որ Իրանը վերջին մեկ տարվա ընթացքում 3 անգամ ավելացրել է ուրանի հարստացումը, ինչը կարող է գործածվել միջուկային զենքի ստեղծման համար:











































