Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօրվա նիստում մերժեց Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանապատվության և գործարար համբավի՝ վերլուծաբան Էդիկ Անդրեասյանի և report.am կայքի խմբագիր Աբել Միքայելյանի կողմից արատավորման և վերջիններից 6 միլիոն ՀՀ դրամի փոխհատուցման պահանջը:
Հիշեցնենք, որ վիճարկվող «Իրավունքի» իրավունքը Հայկ Բաբուխանյանի թրի ծայրին է» հոդվածը 2010 թ.-ին տպագրվել է report.am կայքում:
Համաձայն դատավոր Սամվել Թադևոսյանի կողմից հրապարակված վճռի՝ Հայկ Բաբուխանյանից որպես պետական տուրքի գումար կբռնագանձվի 236 հազար ՀՀ դրամ, քանի որ հայցվորը խախտել է Քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ի 13-րդ կետը: