Friday, 12 06 2026
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին

Շքանշանների հանձնում Մայր Աթոռում

Փետրվարի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն: Հայրենասեր ու ազգանվեր, ինչպես նաև գիտական, գրական ու հրապարակախոսական գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան են ստացել պատմաբան Էմմա Կոստանդյանը և նյարդաբան ակադեմիկոս Սուրեն Զոհրաբյանը:

Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Տ. Սիփան աբեղա Գևորգյանը: Այնուհետև մեծարյալների կյանքն ու գործունեությանն անդրադարձան ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ դոկտոր-պրոֆեսոր Ալբերտ Խառատյանը և Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն պրոֆեսոր Յուրի Թունյանը:

Այնուհետև «Էջմիածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Տիկին Էմմա Կոստանդյանին ուղղված հայրապետական կոնդակում մասնավորապես նշվում էր. «Գոհունակ սրտով ենք անդրադառնում պատմագիտության ասպարեզում Ձեր գնահատարժան վաստակին ու եկեղեցանվեր ընթացքին: Տասնամյակներ շարունակ ջանադիր աշխատանքով հեղինակված Ձեր բազմաթիվ մենագրություններն ու հոդվածները ներկայացնում են հայ ժողովրդի ազգային-եկեղեցական կյանքի, մշակույթի և արվեստի ձեռքբերումները և մեծապես օգտակար են բազմադարյա հայոց պատմության ուսումնասիրման համար:

Ուրախալի է Հայրապետիս համար և հատկապես ուշադրության արժանի այն իրողությունը, որ Դուք Ձեր ազգօգուտ աշխատանքի մեծագույն մասը տրամադրել եք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմության ուսումնասիրման և նորովի ներկայացման գործին: Ձեր աշխատություններից շատերը` նվիրված գործունեությանը ազգային եկեղեցական բազում մէծանուն դեմքերի, ինչպիսիք էին Գարեգին Սրվանձտյանցը, Մկրտիչ Խրիմյանը, Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանյանը, ներկայացնում են նրանց հայրենասեր հոգու տեսիլքները, ուժն ու լավատեսությունը մեր ժողովրդի լուսավոր գալիքի հանդեպ՚:

Տիար Սուրեն Զոհրաբյանին ուղղված կոնդակում ասվում էր. «Բժշկության ասպարեզում մասնագիտական փորձառությունը Դուք սկսեցիք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին` Ձեր գիտելիքներն ու կարողություններն ի սպաս բերելով մարտի դաշտերում վիրավորված զինվորների ապաքինմանը: Պատերազմի ավարտին վերադառնալով Հայրենիք, հիմնադրեցիք նյարդավիրաբուժական բաժանմունքը և ամբողջանվեր ոգով ծառայեցիք մեր երկրում բժշկության այս կարևոր ճյուղի զարգացմանը…:

Ձեր անունն այսօր ճանաչված է ինչպես Հայաստանում, այնպես և արտերկրում` որպես առաջնակարգ նյարդաբան, անխոնջ գիտնական և մանկավարժ: Ձեր հարյուրավոր ուսումնասիրությունները, գրքերն ու հրապարակումները, միջազգային գիտաժողովներում ու հեղինակավոր կրթօջախներում դասախոսություններն ու զեկուցումներն արժանացրել են Ձեզ բազում կոչումների ու պարգևների: Ձեր ղեկավարությամբ բազմաթիվ երիտասարդներ պատրաստել են գիտական աշխատություններ` առաջին քայլերը կատարելով գիտության լուսավոր անդաստանում»:

Կոնդակների ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը մեծանուն գործիչներին հանձնեց Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշանները:

Ապա գիտության նվիրյալներն իրենց սրտի խոսքն ասացին պարգևաբաշության առիթով: Նրանք խորին շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ցուցաբերած ուշադրության ու գնահատանքի համար` ընդգծելով, որ իրենց ողջ կյանքի ընթացքում մշտապես կապված են եղել Հայ Եկեղեցուն:

Պարգևաբաշխության ավարտին մեծարյալներին ու ներկաներին իր օրհնությունը բերեց Նորին Սրբությունը: Շնորհավորելով տիար Զոհրաբյանին ու տիկին Կոստանդյանին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ իր հոգու պարտքն է պարգևատրել նման անձանց, ովքեր բազմաթիվ օգտակար ծառայություններ են մատուցել Հայրենիքին, իրենց գիտելիքներն ու ձեռքբերումներն ի սպաս են դրել հայ ժողովրդին, ինչպես նաև, հակառակ ժամանակաշրջանի դժվարություններին, երկար տարիներ շարունակ Հայ Եկեղեցու և Մայր Աթոռի կողքին են գտնվել: Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերը վաստակաշատ գործիչներին պարգևի քաջառողջ կյանքի երկար տարիներ և նորանոր հաջողություններ նրանց ազգօգուտ գործունեության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում