Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում փետրվարի 28-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը կստորագրեն կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր:
ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հուշագրով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել լավագույն ուսանողներին և ուսուցիչներին:
Ծրագրում ներառված են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու Ջավախքը:







































