Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

Պետական դավաճանության մեջ մեղադրվողներից 5-ը չեն ընդունում մեղքը

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Երանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց պետական դավաճանության մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանի և նրան օժանդակելու մեջ մեղադրվող թվով 5 անձանց` Ռոմիկ Մաթևոսյանի, Աշոտ Չտրկյանի, Կարեն Պետրոսյանի, Արթուր Ավետիքյանի և Դավիթ Ավետիքյանի գործով դատաքննությունը:

Այս գործով դեռ 2011 թվականի դեկտեմբերի 5-ից է սկսել դատավարությունը, իսկ այսօր արդեն գործը հասել էր դատական վիճաբանությունների փուլին:

Դատարանում էին ամբաստանյալները, նրանց ծնողներն ու հարազատները, ինչպես նաև դատախազ Արամ Ամիրզադյանը: Պետական մեղադրողն այսօր կարդաց մեղադրական դատավճիռը և ընդգծեց բոլոր այն փաստերը, որոնք նրա խոսքով դատավարության ընթացքում արդեն իսկ հիմնավորվել են: Մեղադրականն ընթերցելուց հետո արդեն դատախազը միջնորդություն ներկայացրեց դատարանին ամբաստանայլներից յուրաքանչյուրի պատժի նշանակման հարցով:

«Նրանք բոլորը հասկացել են և գիտեն հաստատապես, թե ինչ էր կատարվում: Եթե Թուրքիայում մի կազմակերպություն, իբրև թե բարեգործության նպատակներով, ռազմական բնույթի տեղեկություն է փնտրում թուրքերենով կամ ադրբեջաներենով, նրանք չէին կարող պատկերացնել, թե ինչ կարող էր դրա տակ լինել, բայց հաստատապես որ դա հանցագործություն է, նրանք գիտեին»,- դատարանում վստահեցնում էր դատախազ Արամ Ամիրզադյանը` նկատի ունենալով ամբաստանյալներ Կարեն Պետրոսյանին, Դավիթ և Արթուր Ավետիքյաններին:

Նշված անձանց, ի դեպ, դատախազը համեմատաբար փոքր պատժաչափ կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարանին: Մասնավորապես՝ Կարեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր նախկին գործընկեր Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ծանոթացել է անձանց հետ, որոնք առաջարկել են գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, ՀՀ պետական սահմանի, Հայաստանի զինուժի բաշխման վերաբերյալ տեղեկություններ` իրենց փոխանցելու համար, ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին: Գրեթե նույն ծանրության է մյուս երկուսի հանցանքը: Արթուր Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի հունիս ամսին իր հորաքրոջ աղջկա ամուսինը հանդիսացող Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսացող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ՝ իրենց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին, այսինքն՝ կրկին մեղադրվում է հանցագործության մասին չհայտնելու մեջ: Իսկ Դավիթ Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի հունիս ամսին իր հորաքրոջ աղջկա ամուսինը հանդիսացող Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսացող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ՝ իրենց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին՝ այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին, այսինքն` մեղադրվում է հանցագործության մասին չհայտնելու մեջ:

«Կարող է՝ բարեկամական որոշակի կապն ազդեցություն է ունեցել, որ նրանք չեն հայտնել այդ հանցագործության մասին, բայց ոչ այնքանով, որ քրեական դատավարության օրենսգրքի և քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն՝ կարողանային ազատվել պատասխանատվությունից, իսկ հանցակազմի առկայության համար նշանակություն չունի նաև այն հանգամանքը, թե արդյոք իրավապահ մարմինները տեղյա՞կ են եղել նախապատրաստվող հանցագործության մասին, թե՞ ոչ, քանի որ բոլոր դեպքերում անձը պարտավոր էր հայտնել այդ ծանր կամ առաձնապես ծանր հանցագործության նախապատրաստության մասին»,- դատարանում ընդգծեց դատախազ Ամիրզադյանը:

Դատախազը հայտարարեց, որ, հաշվի առնելով բոլոր հանգամանքներն ու ապացույցները, որոնք ուսումնասիրվել են դատաքննության ընթացքում, հանգել է այն եզրակացության, որ նախաքննական մարմինը նախապես էլ ճիշտ է որակել բոլոր ամբաստանյալների նկատմամբ վերագրված հանցանքները:

Կարեն Մեհրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թ. սկզբներին գտնվելով Թուրքիայում՝ ընկել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Հավաքագրվելով հետախուզական ծառայությունների աշխատակից հանդիսացող Տիգրան և Վարդան անուններով անձնավորությունների կողմից՝ Կարեն Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ, այդ թվում` ՊԲ անձնակազմի, զենքի, զինամթերքի և զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի և սարքավորումների վերաբերյալ: Վերադառնալով Հայաստան` ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ, գործընթացին ներգրավել ՀՀ ՊՆ աշխատակիցների ու ԼՂՀ քաղաքացիների և հավաքած տեղեկատվությունը 2011 թ. հուլիսի 23-ին փորձել է տանել Թուրքիա, սակայն հայ-վրացական սահմանը հատելու պահին բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, այսինքն՝ լրտեսության ձևով պետական դավաճանության մեջ:

Ինչ վերաբերում է Ռոմիկ Մաթևոսյանին և Կարեն Չտրկյանին, որոնք երկուսն էլ մինչ օրս պնդում են, որ որևէ կապ չունեն հանցագործության հետ և որևէ կերպ անգամ չեն էլ պատկերացրել դրա մասին, հանցագործին օժանդակելու համար նրանց առաջադրված մեղադրանքը մեղադրյալ Կարեն Մեհրաբյանից հետո ամենածանրն է ամբաստանյալներից:
Ռոմիկ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թ. մեկնելով Թուրքիա՝ այնտեղ ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայություններին առնչություն ունեցող Սայիդ անունով անձնավորության և որպես վերջինիս ազգական ներկայացած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից հանդիսացող Տիգրան անունով անձնավորության հետ, հավաքագրվել վերջինիս կողմից և ստացել առաջադրանքներ` Թուրքիա աշխատելու նպատակով ծամանած ՀՀ քաղաքացիների միջից գտնել հավաքագրման համար հավանական անձանց: Վերադառնալով Հայաստան` փորձել է տեղեկություններ հայթայթել իրավասու` զինծառայողներ հանդիսացող անձանցից, այսինքն` մեղադրվում է լրտեսության ձևով պետական դավաճանության մեջ:

Աշոտ Չտրկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերոջ Կ. Մեհրաբյանի առաջարկով մեկնել է Թուրքիա, վերջինիս միջոցով ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից հանդիսացող Տիգրան և Սայիդ անուններով անձնավորությունների հետ և տեղեկանալով, որ Կ. Մեհրաբյանը վարձատրության դիմաց աշխատում է նրանց գաղտնի առաջադրանքներով, նպատակ ունենալով նույնպես գումար ստանալ, հնարավորինս օժանդակել է Կ. Մեհրաբյանի կողմից այդ առաջադրանքների կատարմանը:

«Կարեն Մեհրաբյանի կատարած հանցանքը ի օգուտ է եղել մի պետության, որի հետ գտնվում ենք թշնամական հարաբերությունների և պատերազմական դրության մեջ: Այս հանգամանքները պատժաչափի վրա պետք է անդրադառնան, և պետք է էականորեն տարբերվեն այն անձանց պատժաչափերը, ովքեր ուղղակի չեն կատարել այն գործողությունները, ինչ Կարեն Մեհրաբյանը, սակայն իրենց գործողություններով օժանդակել են հանցագործության կատարմանը»,- այսօր դատարանում նշեց դատախազ Ամիրզադյանը և միջնորդեց դատարանին, որ միայն ազատազրկման ձևով պատասխանատվության ենթարկվեն Կարեն Պետրոսյանն ու Դավիթ Ավետիքյանը: Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ մեկ ընտանիքում երկու եղբայրներ են, դատախազը գտավ, որ Արթուր Ավետիքյանին կարելի է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ նշանակել: Ի վերջո, դատախազը միջնորդեց հետևյալը.
Կարեն Մեհրաբյանին դատապարտել ազատազրկման` 15 տարի, Ռոմիկ Մաթևոսյանին` 12 տարի, Աշոտ Չտրկյանին` 11 տարի, Կարեն Պետրոսյանին` 2 տարի ժամկետով, խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին վերացնել և նրան կալանավորել դատարանի դահլիճից, Դավիթ Ավետիքյանին` 2 տարի ժամկետով և կրկին կալանավորել դատարանի դահլիճից:

Մեղադրականից հետո դատարանում տիրող իրավիճակը բառերով հնարավոր չէ նկարագրել: Ամբաստանյալներից Աշոտ Չտրկյանի և Ռոմիկ Մաթևոսյանի հարազատները սուրբ գիրքն էին ցույց տալիս դատախազ Ամիրզադյանին՝ վստահեցնելով, որ նշված երկուսը որևէ առնչություն չունեն և չէին էլ կարող ունենալ այս պատմության հետ: Հարազատները խնդրում էին դատարանին հաշվի առնել այն, որ մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը իր ցուցմունքներում ոչ մի կերպ չի նշել, որ Չտրկյանը համագործակցել է իր հետ: Դատարանի դահլիճում մի այնպիսի աղմուկ-աղաղակ էր բարձրացել, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այդ պահին ընթացող բոլոր նիստերն էին ընդմիջվել:

Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 5-ը` պաշտպաններին հնարավորություն ընձեռելով պաշտպանական կողմի ճառերով հանդես գալու համար: Դատավորը ստեղծված դրության պայմաններում չհասցրեց նույնիսկ փակել նիստը, կարգադրիչները ամեն կերպ աշխատում էին ամբաստանյալների հարազատներին հեռացնել դատարանի դահլիճից, իսկ Չտրկյանը գոռում էր, որ կարևոր հայտարարություն ունի անելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում