Friday, 05 06 2026
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը

«Բոլոր ծրագրերն իրականացրել ենք, ինչ էլ կիսատ է մնացել` կիրականացնենք». Սամվել Ալեքսանյան

Այսօր ԱԺ հերթական քառօրյային մասնակցում էին գործարար պատգամավորներ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Սամվել Ալեքսանյանը:

«Առաջին լրատվական»-ը փորձեց ճշտել Ռուբեն Հայրապետյանից, թե արդյո՞ք նրա որոշումը վերջնական է, և նա առաջադրվելու է հաջորդ խորհրդարանական ընտրություններում՝ որպես պատգամավոր. «Ինչքան լրագրող կա՝ էդ հարցը ինձ պետք է տա, ես հայտարարել եմ` վերցրեք կարդացեք»:

«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը, որ անցյալ շաբաթ մամուլում տեղեկություններ են հրապարակվել, համաձայն որոնց՝ Ռուբեն Հայրապետյանի վրա հղում կատարելով՝ տեղեկանում էինք, որ նրա մասով Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշումն արդեն հստակ է` առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ռ. Հայրապետյանը կմասնակցի մեծամասնական ընտրակարգով: Ուստի նրան հարցրինք, թե ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը, ի՞նչ ծրագրեր է նա անավարտ թողել, որ որոշել է, թե հաջորդ խորհրդարանում էլ պետք է լինի. «Ես ձեզ նման բա՞ն եմ ասել, ես հայտարարել եմ, վերցրեք կարդացեք: Որ գիտեք` ինչի՞ եք հարցնում»,- հակադարձեց Ռուբեն Հայրապետյանը:

Քիչ անց արդեն Ռ. Հայրապետյանը ԱԺ միջանցքներում իրեն սպասող լրագրողներին պարզաբանեց, թե վերջնական որոշում չկա, բայց կարծում է, որ կառաջադրի թեկնածությունը: Լրագրողների հարցին, թե նախկինում էլ հայտարարել էր, որ հրաժարվում է և չի առաջադրվի հաջորդ խորհրդարանական ընտրություններին` Ռ. Հայրապետյանը պատասխանեց. «Հիմա էլ հայտարարում եմ, որ դնում եմ, ի՞նչ է եղել… Դա իմ իրավունքը չի՞: Թե՞ կարող է պատահի՝ դա ինձ արգելում էր երկրորդ հայտարարություն անել»:

Ռ. Հայրապետյանը նշեց նաև, որ դեռևս չի որոշել, թե որ ընտրատարածքից է առաջադրվելու. «Հնարավոր է՝ նույնիսկ Կենտրոնում առաջադրվեմ կամ Զեյթունում առաջադրվեմ: Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, որտեղ ուզեմ` այնտեղ էլ կառաջադրվեմ»:

Նույն հարցը «Առաջին լրատվական»-ը ուղղեց նաև Սամվել Ալեքսյանյանին` վերջնակա՞ն է որոշումը, որ առաջադրվելու է: «Ես, այո, առաջադրվելու եմ»,- պատասխանեց Սամվել Ալեքսանյանը: Մեր հարցին` մեծածամասնականո՞վ, Ս. Ալեքսանյանը դրական պատասխանեց: Նրանից փորձեցինք նաև ճշտել, թե արդյո՞ք նույն ընտրատարածքում կառաջադրվի, Ս. Ալեքսանյանը դարձյալ դրական պատասխանեց:

«Իսկ ի՞նչ ծրագրեր են անավարտ մնացել, որ Ս. Ալեքսանյանը որոշել է դարձյալ պատգամավոր դառնալ». «Առաջին լրատվական»-ի հարցին պատգամավորը պատասխանեց. «Բոլոր ծրագրերն էլ իրականացրել ենք, ինչ էլ կիսատ է մնացել` կիրականացնենք»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում