Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

«Շուշի» հիմնադրամը պատրաստվում է դատի տալ Ադրբեջանին միջազգային հասարակությանը մոլորեցնելու համար

«Արդեն 20 տարի է, ինչ ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը դաժան և անզիջում տեղեկատվական պատերազմ է վարում ԼՂՀ-ի և ՀՀ-ի դեմ: Այս նպատակով օգտագործում է ցանկացած կեղծիք` նպատակ ունենալով մոլորեցնել ոչ միայն սեփական ժողովրդին, այլև միջազգային հասարակությանը: Եթե հայկական կողմը արժանի պատասխան չտա, նրանք կգործեն ավելի սանձարձակ»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանը:

Նա նշեց, որ ադրբեջանական քարոզչական մեքենան Խոջալուում կրած պարտության 20-ամյակի կապակցությամբ 50 երկրներում այսօր իրականացնում է տարբեր տեսակի քարոզչություն՝ ցուցադրում են ֆիլմեր, կազմակերպում լուսանկարչական ցուցահանդեսներ, հանրահավաքներ: Հենց այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի է ունենալու մեծ հանրահավաք՝ կապված Խոջալուի դեպքերի հետ:

«Ադրբեջանը փորձում է բացահայտ կեղծիքի միջոցով Խոջալուի բնակչության հետ պատահած դեպքերը բարդել հայկական կողմի վրա` ձգտելով այն հավասարեցնել 1915 թվականի Եղեռնին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած հրեաների Հոլոքոստին: Նրանց այդ վերաբերմունքը անարգանք է նաև 20-րդ դարի այդ ոճրագործությունների միլիոնավոր զոհերի հիշատակին»:

Բանախոսի կարծիքով՝ Բաքուն փորձում է այս կերպ քողարկել նաև Մարաղայի հայերի նկատմամբ եղեռնագործությունը: «Շուշի» հիմնադրամը այժմ պատրաստվում է դիմել միջազգային դատարան և դատի տալ ադրբեջանական իշխանություններին բացահայտ կեղծիքի և միջազգային հասարակությանը մոլորեցնելու համար, որը լուրջ հանցանք է համարվում: Նրանք պատասխանատվության պետք է ենթարկվեն Մարաղայի ոճրագործության համար:

Դեպքերի ականատես Վլադիմիր Վարդանովը խոսելով Խոջալուի դեպքերի մասին՝ նշեց, որ թուրքերը շատ լավ պատրաստված էին: «Գազազած դահիճները կենդանի մարդկանց անդամահատել են, այն էլ խարույկի վրա` չխնայելով ոչ ծերերին, ոչ կանանց, ոչ երեխաներին: Դահիճների ձեռքից փախչողներին տրորել են տանկերի և զրահամեքենաների տակ: Այդ օրը Մարաղայում խոշտանգումներով սպանել են 59 խաղաղ բնակչի»:

Վերջում Վլադիմիր Վարդանովը նշեց՝ սա մի հանցանք է, որի համար պետք է համապատասխան միջազգային ատյանները պատասխանատվության ենթարկեն ոճրագործներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում