Մահապարտ ահաբեկիչը այսօր մեքենա է պայթեցրել արևելյան Աֆղանստանում՝ Ջալալաբադ օդանավակայանի մուտքի մոտ: Պաշտոնատար անձանց հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով զոհվել է 9 մարդ:
The Washington Post-ը տեղեկացնում է, որ ըստ «Թալիբանի»՝ օդանավակայանի վրա հարձակմամբ վրեժ են լուծել ամերիկյան ռազմաբազայում Ղուրանը և այլ նյութեր այրելու համար:
Տեղական ոստիկանության խոսնակ Հեզրադ Մուհամադը հայտնել է, որ հարձակվողը իր մեքենան մոտեցրել է օդանավակայանի մուտքին և պայթեցրել այն:










































