Վլադիմիր Պուտինը քննարկում է նախագահի մյուս թեկնածուների հետ բանավեճին մասնակցելու տարբերակը. այս մասին «Известия» -ին տեղեկացրել է կառավարության ղեկավարի շտաբին մոտ կանգնած անանուն աղբյուրը:
Գենադի Զյուգանովի շտաբում արդեն պատրաստվում են վարչապետի հետ բանավեճին: ՌԴ կոմունիստական կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Յուշչենկոն իր Twitter-ում գրում է. «Վաղը Զյուգանովի հետ կբանավիճի Պուտինը»:
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեռ ոչինչ չի հաստատել. «Միգուցե ընդունի, միգուցե`ոչ: Դա պարզ կդառնա վերջին պահին»:
Վերջին շաբաթվա ընթացքում, ըստ խաղարկության, վարչապետը կարող է բանավեճերին մասնակցել 3 անգամ` երկուշաբթի 20:50-ին «Ռոսիա 1» հեռուստաալիքով` Գենադի Զյուգանովի, չորեքշաբթի 18:15-ին «Առաջին ալիքով» `Սերգեյ Միրոնովի, և հինգշաբթի 20:50-ին «Ռոսիա 1» հեռուստաալիքով` Վլադիմիր Ժիրինովսկիի հետ:
Պուտինի շտաբի ղեկավար Ստանիսլավ Գովորուխինը չի ուզում, որպեսզի իրենց թեկնածուն որևիցե մեկի հետ բանավիճի. «Վլադիմիր Վլադիմիրովիչի վրա այդքան ցեխ լցնելուց հետո, չեմ կարծում, որ նա պետք է նրանց հետ խոսի»:








































