Հորդանանի պետական պաշտոնյան այսօր ասել է, որ Սիրիայում արդեն 11 ամիս տևող արյունահեղության ընթացքում ավելի քան 80000 սիրիացիներ փախել են Հորդանան:
The Associated Press-ը գրում է, որ փախստականների այսպիսի թիվն իրականում ցույց է տալիս, թե ինչ է կատարվում Սիրիայում, որտեղ նախագահ Բաշար ալ- Ասադը փորձում է ճնշել ամիսներ տևող ապստամբությունը:
Հորդանանի տեղեկատվության նախարար Ռաքան ալ-Մաջալին ասել է, որ 73000 փախստական եկել է Հորդանան երկրի հարավային սահմանով: Այս տվյալները վերաբերում են միայն այն փախստականներին, ովքեր երկիր են եկել օրինական ճանապարհով:









































