2011 թվականի սկզբին հայ հասարակությունը կրեց ծանր կորուստներ:
Տարվա առաջին շաբաթվա ընթացքում կյանքից հեռացան աշխարհահռչակ երաժիշտ և խմբավար Օհան Դուրյանը, հայտնի թարգմանիչ և իրավապաշտպան Անահիտ Բայանդուրը և հայտնի հասարակական գործիչ Սիմոն Կամսարականը:
Նրանք տարբեր սերունդների և մասնագիտությունների ներկայացուցիչներ էին, սակայն նրանց միավորում էր ամենակարեւորը. նրանք իսկական մտավորականներ և քաղաքացիներ էին, որ միշտ կանգնած են եղել պայքարող հայ ժողովրդի կողքին։
Նրանց բացակայությունը մեր շարքերից զգալի է և ցավալի, սակայն նրանց կյանքն ու քաղաքացիական կեցվածքը վառ օրինակ են ծառայելու յուրաքանչյուր հայ մարդու համար։
Նրանք վայելելում էին հայ ժողովրդի սերն ու հարգանքը, և նրանց ազնիվ անունն ու բարի համբավը հավերժ կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ։
Հավերժ հիշատակ և Աստծո անսպառ ողորմածություն մեր ընկերներին:
«Սարդարապատ» շարժում











































