Եգիպտական դատարանն այսօր հետաձգել է ոչ պետական կազմակերպությունների տասնյակ ակտիվիստների դատավարությունը, որոնց թվում կա նաև 16 ամերիկացի:
Հիշեցնենք, որ այս դեպքը սպառնալիք է հանդիսանում Կահիրեի և Վաշինգտոնի հարաբերությունների և Եգիպտոսին ԱՄՆ-ի կողմից ամեն տարի տրվող 1.3 միլիարդ դոլար ռազմական օգնության համար:
Reuters-ը գրում է, որ ոչ պետական կազմակերպությունների արտասահմանցի և եգիպտացի 43 անդամներ, որոնց թվում է նաև ԱՄՆ ճանապարհատրանսպորտային նախարարության քարտուղարի որդին, մեղադրվում են արտասահմանից անօրինական ֆինանսավորում ստանալու և քաղաքական գործողություններ իրականացնելու մեջ, որոնք ոչ մի կապ չունեն իրենց հանրային աշխատանքի հետ:
Դատավոր Մահմուդ Մուհամեդ Շուքրին դատալսումը հետաձգել է մինչև ապրիլի 26-ը: Դատապաշտպաններն ասում են, որ նրա որոշումը կարող է հնարավորություն տալ, որպեսզի դիվանագիտական լուծում գտնվի այս հարցի համար:










































