ChildLine բարեգործական ընկերության տնօրենը մեղադրում է սոցիալական ցանցերին, ինչպիսին է Facebook-ը` հայտնելով, որ նրանք են պատճառը, որ այժմ մեծացել է դիտավորությամբ իրենք իրենց վնասող երեխաների թիվը:
Ըստ Daily Mail-ի` Սուե Մինտոն ասում է, որ համացանցը և բջջային հեռախոսները պատճառ են հանդիսանում, որ երեխաները 24 ժամ շարունակ ենթակա լինեն համացանցային վիրավորանքներ ստանալուն:
Մինտոն ասել է, որ նման ճնշումը կարող է ստիպել, որ երեխաները սկսեն կտրվածքներ անել իրենց վրա կամ ներգրավվել վտանգավոր գործողություններում, ինչպիսիք են ալկոհոլ կամ թմրամիջոցներ օգտագործելը:
Սակայն ոչ մի հստակ ապացույց չկա, որ համացանցն է սրանում մեղավոր: Հրապարակված հետազոտությունը, սակայն, հայտնում է, որ երեխաների և երիտասարդների թիվը, ովքեր դիտմամբ վնասում են իրենք իրենց, մեծապես ավելացել է վերջին 10 տարիների ընթացքում:
Ամերիկայի հիվանդանոցներից ստացված տվյալները ցույց են տվել, որ մինչև 24 տարեկան անձանց ինքնավնասման դեպքերն ավելացել են 68 տոկոսով:











































