Նիգերիայի կենտրոնում` Ջոսե քաղաքում, մահապարտի կազմակերպած պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել:
Ականատեսների կարծիքով, տղամարդն ականապատ մեքենան քշել է քաղաքային եկեղեցիներից մեկի ուղղությամբ:
Reuters գործակալության լրագրողի խոսքերով, ինքը տեսել է երկու զոհվածների մարմիններ: Եկեղեցում ներկա գտնվողներից մեկն էլ France Press գործակալությանը հայտնել է երեք զոհերի և տասը վիրավորների մասին:
Դեռևս ոչ մի ծայրահեղական խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը, սակայն իշխանությունները կասկածում են, որ պայթյունն իրականացրել են Բոկո Հարամ ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները:
Վերոնշյալ խմբավորման անդամները Նիգերիայում մի շարք պայթյուններ են իրականացրել:









































