Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Որպես ամբողջական տեսարան. որպես հավաքական կերպար

Ես ընդամենը ուզում էի իմանալ՝ հնարավոր չէ՞, որ եկեղեցու դռները չփակվեն երեկոյան ժամերգությունից հետո: Որովհետեւ կարծում էի՝ եկեղեցիների դռները պիտի միշտ բաց լինեն ժողովրդի առաջ:

Եվ այդ հարցի շուրջ զրուցելու համար, իհարկե, պիտի խոսեի հոգեւորականի հետ: Ու եկեղեցուց եկեղեցի գնացի, հոգեւորականից հոգեւորականի մոտ: Եվ այն, ինչի միջով անցա, պատահել էր գերատեսչություններում` բյուրոկրատական քաշքշոց, ասելիքը շեֆի հետ համաձայնեցնելու դրվածք, սեփական կարծիքը հայտնելու վախ: Չեմ նշի, թե որ եկեղեցում եւ թե որ հոգեւորականի հետ եմ հանդիպել: Քանի որ, համոզված եմ` բոլոր եկեղեցիներում, բոլոր հոգեւորականների պարագայում նույնն էր լինելու. գրեթե բոլոր: Այդ պատճառով` պարզապես կպատմեմ այն, ինչ եղավ` որպես ամբողջական տեսարան, հավաքական կերպար:

…Եկեղեցում հիմնականում երիտասարդներ էին եւ տատիկներ ու պապիկներ: Մի ծեր մարդ երկյուղածությամբ համբուրում էր խորանի հատակը, եկեղեցու պատերը: Սպասավոր կանանցից մեկն ասաց, որ քահանան կարող է ինձ ընդունել: Սակայն քահանաների սենյակում ինձ դիմավորեց մի սարկավագ.

– Տեր Հայրը զբաղված է: Ես կպատասխանեմ Ձեր հարցին: Հիմա ինքը չի կարող Ձեզ ընդունել:

– Ես ուզում էի նրա հետ խոսել: Ներեցեք, իսկ ինչո՞վ է զբաղված:

– Հեռախոսով է խոսում:
– Ես կսպասեմ…
– Ի՞նչ է, ես չե՞մ կարող պատասխանել:

– Կարծում եմ՝ կարող եք: Ուղղակի կուզեի, որ ինքն անձամբ պատասխանի իմ հարցին:

Այնուամենայնիվ, իմ հարցին պատասխանեց սարկավագը.

– Եկեղեցիներում ժամերգությունն սկսվում է 17-17.30 եւ տեւում է 30-40 րոպե: Ժամերգությունից հետո՝ մինչեւ 19.30-20.00-ն եկեղեցիները բաց են լինում: Դա հրաման է Էջմիածնից, այդպես է բոլոր եկեղեցիների պարագայում, եւ դա վատ կամ սխալ երեւույթ չէ:

– Ես վատի կամ սխալի համար չեմ հարցնում: Ես ընդամենը ուզում եմ իմանալ՝ արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ եկեղեցու դռները չփակվեին:

– Ոչ, ճիշտ չէր լինի: Եթե կարիքը կա, ուրեմն պիտի փակվի:

– Ինչո՞ւ դրա կարիքը կա:

Եվ նա հիշեցրեց վերջին շրջանում եկեղեցիների թալանի, գողությունների մասին: Հետո պատմեց, թե ինչպես քանիցս եկեղեցու պատուհանները, ապակեպատ դուռն են ջարդել: Իսկ անցյալ տարի ջրօրհնեքին մատուռի դռներն էին ջարդել: Այս տարի մի կին գարեջրի շիշն էր բերել` մյուռոնով օրհնված ջուրը տանելու համար: Եվ շշի տակ դեռ մի քիչ գարեջուր կար: Հիշեցինք` ինչպես են խաղողօրհնեքին հավատացյալները միմյանց ճզմում: Ես հիշեցի, թե ինչպես էին սրբազան մյուռոնի օծության արարողությանը եկած քրիստոնյաները արմունկներով բոթում, հրում, տապալում միմյանց` միայն թե հասնեն եւ համբուրեն խաչը…

– Այսինքն` եկեղեցիները երեկոյան ժամերին փակելու անհրաժեշտությունը կա, – եզրակափակեց սարկավագը:

– Իսկ այս համայնքի հոտից մարդիկ գալի՞ս են քահանայի մոտ` նրա մոտ իրենց ցավը կիսելու, նրա խորհուրդը լսելու, կամ` պարզապես զրուցելու:

– Շատ են գալիս, եւ հոգեւորականը իր հայրական խորհուրդներով օգնում է նրանց: Այսինքն, եթե նրանք հոգեւոր տկարության մեջ են, հոգեւորականից անպայման ստանում են այդ հոգեւոր սնունդն ու բավարարվում են:

– Ես այս համայնքից եմ, եւ եթե ի սկզբանե չասեի, որ ես լրագրող եմ, այլ իր համայնքի հոտի անդամներից մեկը, այդ դեպքում նա ինձ համար ժամանակ կգտնե՞ր:

– Տեր Հայրը միշտ ժամանակ գտնում է յուրաքանչյուրի համար` անկախ այն բանից, թե որ համայնքից է:

– Իսկ ինչո՞ւ ինձ համար ժամանակ չգտավ:

– Եթե ասեիք, որ կսպասեք, նա Ձեզ կընդուներ:

– Ես առաջարկել էի…

– Անջատեք ձայնագրիչը, – վրդովվեց սարկավագը, – Դուք Ձեր մյուս հարցերի մասին չէիք զգուշացրել նախապես: Ասել էիք, որ Ձեզ հետաքրքրում է եկեղեցու փակվելու հարցը: Դուք պարզապես ծուղակի մեջ դրիք ինձ:

– Իմ տված մյուս հարցերով Ձեզ ծուղակը դնելու միտում չեմ ունեցել: Ուղղակի մարդիկ իրենց զրույցի ծրագրած շրջանակներից երբեմն դուրս են գալիս: Եվ չե՞ք կարծում, որ դա նորմալ է…

Այդ պահին մի հոգեւորական ներս մտավ` մի կնոջ հետ: Պահպանիչ կարդաց նրա համար. կինն էր խնդրել: Աղոթքի ժամանակ կնոջ աչքերը փակ էին, մատները` միահյուս: Աղոթքից հետո գոհ էր, բավարարված, աչքերը` հավատով լի: …Չնայած ինձ թվաց` հոգեւորականը չափազանց արագ կարդաց աղոթքը… Հեռանալիս հոգեւորականը շրջվեց եւ ինձ նկատողություն արեց` «Եկեղեցում ոտքը ոտքին գցել չի կարելի…»: Արդարացա, որ եկեղեցում այդպես երբեք չեմ նստում, եւ որ հիմա քահանաների սենյակում ենք: «Ի՞նչ տարբերություն, նույն շենքը չէ՞…», – ձեռքերը տարածեց հոգեւորականը:

…Հաջորդ օրը ուրիշ եկեղեցի գնացի: Պսակադրության արարողություն էր: Մի զույգ էլ դեռ սպասում էր: Այդտեղ քահանան, իսկապես, սիրով, հաճույքով օրհնեց երիտասարդների պսակը Աստծո եւ մարդկանց առաջ: Ավելին` մեկ ուրիշ քահանա ժամանակ գտավ եւ ընդունեց ինձ: Խոսեցինք, ասաց, որ շատ է քննարկվել այդ հարցը:

– Բայց պատկերացնո՞ւմ եք` ինչ կկատարվի: Բոմժերը կգան, գիշերը եկեղեցում կանցկացնեն, հարբեցողները, «սիրահար» զույգեր…

– Փաստորեն, մինչեւ մենք կարգին ժողովուրդ չդառնանք` առանց հարբեցողների, բոմժերի, «սիրահարների», եկեղեցու դռները երեկոյան ժամերին չեն բացվի մեր առաջ:

– …Հասկանում եմ, մարդկանց մի մասը աշխատում է, երեկոյան 19-ից հետո ազատ լինում, բայց… Ձայնագրո՞ւմ եք:

– Ոչ, հիմա միացնե՞մ ձայնագրիչը:

– Ոչ… Մենք պարզապես զրուցեցինք, դա Ձեզ կօգնի, որպեսզի նոր հարցեր առաջանան, Ձեր հոդվածը ավելի լավ կգրեք… Դուք համաձայնեցրեք Առաջնորդարանում, եթե այնտեղից կասեն, որ ես կարող եմ խոսել, ես կխոսեմ: Իմ կարծիքը կարող է ընկալվել որպես Եկեղեցու դիրքորոշում: Այնինչ եկեղեցին կարող է այդ հարցի շուրջ որոշում է կայացրել:

– Եկեղեցին որոշում է կայացրել, եւ դուք տեղյակ չե՞ք:

– Ես կարող եմ պատճառաբանել, որ նոր եմ արձակուրդից եկել…

…Կանգնեցի ու պատրաստվեցի գնալ:

– Դուք նեղացա՞ծ եք գնում:

– Իսկ Դուք ի՞նչ եք կարծում:

– Բայց ինչո՞ւ նեղացաք: Ես Ձեզ վիրավորեցի՞:

– Իմ անձի համար չէ, որ վիրավորվեցի: Էս վիճակի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում