Առողջապահության նախարարության պաշտոնյան ասել է, որ Ինդոնեզիայի Բալի կղզում 12-ամյա տղան մահացել է թռչնի գրիպի պատճառով:
The Washignton Post-ը գրում է, որ Ինդոնեզիայի առողջապահության նախարարության պաշտոնյա Ռիտա Կուսրիաստուտին ասել է, որ տղան մահացել էր երեքշաբթի օրը. նա շատ բարձր ջերմություն և շնչառական խնդիրներ ուներ:
Անալիզները ցույց են տվել, որ տղան վարակված է եղել H5N1 վիրուսով:Այս տարի դա Ինդոնեզիայում արդեն թռչնի գրիպից մահացության 4-րդ էր:
Վիճակագրությունը, սակայն, ցույց է տալիս, որ երկրում թռչնի գրիպով մահացողների թիվը նվազել է: Անցած տարի մահացությունների թիվը 9-ն է եղել, որ ամենացածր տվյալն է 2005 թվականից ի վեր:






































