Sunday, 14 06 2026
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է

Հովհաննես Գրիգորյանի դեպքում պետք է ասել` ոչ թե տերը գտավ մրցանակը, այլ մրցանակն իր տիրոջը. Հուսիկ Արա

Հովհաննես Գրիգորյանը վաղուց արժանի էր պետության բարձրագույն պարգևին: Իմ խորին համոզմամբ` նա այսօրվա լավագույն բանաստեղծն է: Տրվեց ուշացումով, ու այս դեպքում կարելի է ասել`ոչ թե տերը գտավ մրցանակը, այլ մրցանակն իր տիրոջը: Մրցանակն արժևորվեց նրանով: Հաճախ ասում են`արժանի էր, արժանի չէր, Հովհաննես Գրիգորյանն ավելի քան արժանի էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ Հուսիկ Արան` անդրադառնալով երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանձնված 2011 թ. պետական պարգևներին, ըստ որի` գրականության և հրապարակախոսության ոլորտում պետական մրցանակը շնորհվեց Մովսես Խորենացու մեդալի ասպետ, գրող, թարգմանիչ Հովհաննես Գրիգորյանին՝ «Երբեք չմեռնես – ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար:

Հուսիկ Արայի խոսքով` յուրաքանչյուր արարած է ուզում արժևորվել իր արածի համար, ամբողջ աշխարհում պարգևներ են շնորհում, «դա միայն Հայաստանի մենաշնորհը չէ»: «Հերթը գալիս է Հայաստանին, սկսում ենք մտածել` արդյոք ավելո՞րդ չէ մրցանակը: Եկեք մտածենք` արդյոք ավելո՞րդ չէ Նոբելյան մրցանակը, արդյոք ավելո՞րդ չէ Գոնկուրը, որ տրվում է Ֆրանսիայում, Պուլիցտերյան մրցանակը, որ տրվում է ԱՄՆ-ում: Ինչո՞ւ, ֆրանսիացի պոետը ստեղծագործող է, հայ պոետը` ո՞չ»,- հռետորական հարց բարձրացրեց բանաստեղծը:

Հուսիկ Արայի խոսքով`մրցանակներն ու պետական պարգևները մարդուն խրախուսելու ու պարտավորեցնելու ձև են, ու մենք սկսում ենք մարդուն դրանով գնահատել: Դա նաև նյութական խրախուսանք է, եթե իսկապես տրվում է արժանիին: Ու տվյալ դեպքում գրականության ոլորտում մրցանակը տրվել է արժանավորին` Հովհաննես Գրիգորյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում