Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջազգային ջրերում գտնվող իրանական նավատորմիղը Բաբ Էլ Մանդեբի նեղուցից 35 մղոն հյուսիս ընկած տարածքում կանխել է ծովահենների կողմից նավթով լի իրանական հերթական լցանավի զավթման փորձը:
Իրանական լցանավի վրա հարձակում են գործել ծովահենների 6 արագընթաց մոտորանավակներ, սակայն իրանական ռազմանավերը հետ են մղել հարձակումը: Ներկայումս իրանական լցանավն առաջ է շարժվում դեպի նշանակման վայր:








































